Ըստ Ծառուկյանին մոտ կանգնած մեր հավաստի աղբյուրների` ուրբաթ օրը տեղի է ունեցել Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Ծառուկյանը Սերժ Սարգսյանին ասել է` մի շաբաթ ժամանակ տուր, նախագահ ջան, տեսնեմ ոնց եմ քեզ աջակցելու հայտարարությունն անում:
...թե ՀՀԿ-ում տևական ժամանակ է, ինչ խուլ բողոք կա այն բանից, որ իրենք չեն կարողանում որևէ ձեն-ծպտուն հանել ընթացող զարգացումների, քաղաքական անցուդարձի մասին:
Բանից պարզվում է` համոզելու հատուկ կարողություն ունեցող, «ընկերասեր» Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) բիզնես-գործերն այնքան էլ լավ չեն: Հատկապես «սիթիների» գործը:
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հավանություն է տվել ՀՀ արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարարության ՍՊԱԾ գործակալության ներկայացրած ծրագրին, որի շրջանակներում անգլիական արտադրության թվային վեց նորագույն սեյսմիկ կայան կտեղակայվի մայրաքաղաքի և ՀԱԷԿ-ի միջև ընկած տարածքում։
Հայաստանի ազգային պատկերասրահում շուտով կբացվի լիտվացի նկարիչ Ռիշարդ Ստրիեցի ծննդյան 80- և մահվան 15-ամյակին նվիրված ցուցահանդես: Ներկայացվելու է նկարչի շուրջ հարյուր ստեղծագործություն Սոպոտի պետական պատկերասրահից, այդ թվում` տպագիր գրաֆիկա, գծանկարներ և գրքանիշեր:
Օսկանյանը, ի դեպ, այսօր ԱԺ-ում զարմացել է` մի՞թե սա է «տասը տարվա արտգործնախարարի հետ հարաբերվելու ձևը»։
Ըստ Օսկանյանի, մարդը կարող է ինչ-որ հարցում սխալվել, բայց մի՞թե «այդպես են վարվում տասը տարվա արտգործնախարարի հետ»։
«Ներկրումների պաշտոնական վիճակագրությունը փաստել է, որ մի շարք տնտեսավարողներ Հայաստան են ներկրել գոմեշի միս, սակայն որտեղ և ում կողմից է իրացվել այդ միսը, դեռևս անհայտ է»:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության կողմից սեպտեմբերի 30-ին ոչնչացվել է «Նառար» ընկերության կողմից վաճառվող մանկական անորակ տակդիրների 63 խմբաքանակ:
Freedom House-ն օրերս հրապարակեց «Ազատությունը համացանցում - 2012» (Freedom on the Net - 2012) զեկույցը։ Այն ներկայացնում է համացանցի (նաև թվային մեդիայի) ազատությունը Երկիր մոլորակի շուրջ հինգ տասնյակ երկրներում։
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...